Եղբայրներ, որոնց ամեն քայլը պայքար է

Անրին 13 տարեկան է, Ալենը՝ 10։ Երկու եղբայրներ, ովքեր մանկությունից պետք է վայելեին կյանքը, բայց պայքարում են Դյուշենի մկանային դիստրոֆիայի դեմ։ Այս հիվանդությունը աստիճանաբար թուլացնում է մկանները՝ բարդացնելով ամեն քայլը, ամեն շարժումը…

Անրին արդեն ամբողջությամբ տեղաշարժվում է անվասայլակով, 3 տարի առաջ մենք կարողացանք աջակցել նրան՝ վերականգնողական կենտրոնի և խնամքի միջոցներով։ Այժմ Ալենն էլ նույն ճանապարհն է անցնում։ Սակայն մենք չենք ուզում հաշտվել այս իրականության հետ։

Մենք դիմել ենք միջազգային կլինիկաներ՝ լավագույն հնարավոր բուժումն ու վերականգնումը գտնելու համար։ Բայց այս ամենը պահանջում է լուրջ ֆինանսական միջոցներ։ Մեր նպատակն է օգնել Անրիին կրկին քայլել և Ալենին կանխարգելել նույն ընթացքը։

Ձեր աջակցությունը կարող է փոխել նրանց ապագան։ Ամեն նվիրատվություն, ամեն տարածված գրառում կարող է կյանք փրկել։ Արի միասին ապացուցենք, որ հրաշքներ դեռ լինում են։

Օգնելու համար կարող եք նվիրաբերել այստեղ

Heading (3)

6-ամյա Բենիամինը կաթվածից հետո պայքարում է, որպեսզի քայլի և վերադառնա կյանք

Heading (2)

Լուսինեն իր երկու փոքրիկների հետ պայքարում է կյանքի համար

Heading (1)

Անահիտի հուզիչ պատմությունը