«Մանկական առողջության և աջակցման հիմնադրամը» ստեղծվել է երեխաների առողջության պահպանման, նրանց իրավունքների պաշտպանության և բարեկեցության բարձրացման նպատակով։ Մենք զբաղվում ենք առողջապահական, սոցիալական և կրթական ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են երեխաների ֆիզիկական, հոգեկան և սոցիալական զարգացմանը։
Մեր հիմնադրամը հիմնադրվել է 29․10․2024-ին, երբ մի խումբ առողջապահության մասնագետներ, սոցիալական աշխատողներ և մանկավարժներ միավորվեցին՝ ստեղծելու հասարակություն, որտեղ երեխաները կստանան անհրաժեշտ աջակցություն:
Մենք հավատում ենք, որ մեր աշխատանքով կարող ենք ստեղծել ավելի լավ և արդար աշխարհ՝ օգնելով յուրաքանչյուր երեխային հասնել իր պոտենցիալի և ապրել առողջ ու երջանիկ կյանք։