Բենիամինը 6 տարեկան է և տառապում է մանկական ուղեղային կաթվածից։ Նրա ամենամեծ երազանքը պարզ ու սովորական է՝ ինքնուրույն քայլել։ Ցավոք, այս պահին Բենիամինը չի կարողանում քայլել առանց օգնության, սակայն բժիշկների խոսքով՝ հնարավոր է մեծ առաջընթաց, եթե նա ստանա անհրաժեշտ բուժում և հատուկ օրթոպեդիկ սարքեր։
Բժշկական եզրակացությունները հաստատում են, որ ճիշտ և ժամանակին բուժման դեպքում Բենիամինը կարող է զգալիորեն բարելավել իր քայլելու ունակությունները։
Անհրաժեշտ է ՝ վերականգնողական բուժում և օրթոպեդիկ սարքերի (AFO/DAFO)։
Այսօր ձեր աջակցությունը կարող է փոխել Բենիամինի ապագան ։
Յուրաքանչյուր նվիրաբերած գումարը մոտեցնում է նրան իր երազանքին՝ քայլելուն։