Անահիտի հուզիչ պատմությունը

4 ամյա Անահիտի մոտ ախտորոշվել էր մոտոր զարգացման հապաղում, գանգի զարգացման բնածին արատ, միկրոցեֆալիա։ 

Անահիտը չէր կարողանում քայլել , նստել , խոսել  կամ հասկանալ։ Օրը օրին հիվանդությունն առաջ էր շարժվում, իսկ ժամանակը մեզ համար ամենաթանկն էր։ Նրա միակ հույսն իր մայրիկն էր։

Անհրաժեշտ բուժումները, թերապիաներն ու վերականգնողական վարժանքները թանկարժեք էին, իսկ մայրիկը միայնակ չէր կարող կրել այդ բեռը։ 

Մանկական առողջության և աջակցման հիմնադրամը կարողացավ ևս մեկ փոքրիկի ժպիտ պարգևել։

Մեր և ձեր կատարած նվիրաբերությունների շնորհիվ այսօր Անահիտը արդեն սկսում է քայլեր կատարել դեպի ապաքինում։ 

Նրա բուժման սկզբնական փուլն արդեն սկսվել է, և բժշկական արդյունքներն ու արձագանքները դրական են։ 

Մայրիկի խոսքերով ՝ ձեր օգնությամբ Անահիտի կյանքը լցվել է լույսով ու հույսով։

Շնորհակալ ենք բոլորիդ՝

ովքեր փոխանցում կատարեցին, տարածեցին գրառումը, աղոթեցին փոքրիկի համար։

Այս ամենը հնարավոր դարձավ ձեր միասնության, անկեղծ հավատքի ու բարության շնորհիվ։

Դուք դարձաք Անահիտի ապագայի ստեղծողը։

Մեր հիմնադրամը պատրաստում է հաշվետվություն՝ բոլոր ստացված և ծախսված միջոցների վերաբերյալ, ինչպես նաև պարբերաբար կտեղեկացնենք Անահիտի բուժման ընթացքի մասին։

 Շարունակեք մնալ մեզ հետ՝ միացած բարի գործերին։ Մանուկների կյանքը փոխելու ուժը հենց ձեր սրտում է։

Օգնելու համար կարող եք նվիրաբերել այստեղ

Heading (3)

6-ամյա Բենիամինը կաթվածից հետո պայքարում է, որպեսզի քայլի և վերադառնա կյանք

Heading (2)

Լուսինեն իր երկու փոքրիկների հետ պայքարում է կյանքի համար

Heading (1)

Անահիտի հուզիչ պատմությունը